14:48 | 22.12.22 | Նորություններ | 45577

Yandex-ը Երեւանում գրանցել է Beyond ML ընկերությունը

Yandex-ը Երեւանում գրանցել է Beyond ML ընկերությունը, որը զբաղվում է մեքենայական ուսուցման նախագծերով եւ փոխկապակցված է 10 ստարտափների հետ։

Այդ մասին ասվում է RTVI հեռուստաալիքի «Не хотим делать Beyond ML сколь-нибудь заметным». RTVI обнаружил у «Яндекса» новый международный бизнес с десятком стартапов» ծավալուն հետաքննության մեջ:

Ինչպես Yandex-ը պարզաբանել է ՏԱՍՍ-ին, «Beyond ML-ը ներքին փորձ է, եւ այն ստեղծվել է B2B ծառայությունները խթանելու համար»։

Beyond ML-ի կայքում թվարկված են ընկերության վեց նախագծեր՝ Meteum (եղանակի կանխատեսումներ), Lawrify (իրավաբանական ծառայություններ), Smelter (սոցիալական լրատվամիջոցների վերլուծություն), Rcmx եւ Selesta (էլեկտրոնային առեւտուր), Membrace (քոնթենթի մոդերացիա):