17:27 | 01.12.22 | Նորություններ | 2380

Renderforest-ի հիմնադիրը կառավարության որոշումը «թթվածին» է որակել

Renderforest-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Նարեկ Սաֆարյանը կառավարության կողմից ՏՏ ոլորտի աջակցության նախագծի ընդունումը համարում է լավ ներդրում հայկական սթարթափների զարգացման մեջ։

«Մենք նույնպես տուժել էինք խնդրից, ու արդեն աշխատում էինք վնասաբերությամբ։ Սա մեր համար թթվածին էր, որպեսզի վերադասավորվենք եւ գրագետ պլանավորենք 2023 թվականը, խուսափենք կադրերի կրճատումից ու կրկին շարունակենք մեծանալ։

Սա լավ ներդրում է նաեւ հենց հայկական սթարթափների զարգացման մեջ, քանի որ նրանց մեծ մասը վաղվա խոշոր հարկատուներն են ու ավել հարկերի տեքսով օգնությունների կրկնապատիկները ետ են վճարելու բյուջե։

Շնորհակալ եմ կառավարությանը եւ Վահան Քերոբյանին խնդիրը ուշադրության կենտրոնում պահելու համար, ինչպես նաեւ ոլորտի բոլոր գործնկերներիս՝ միասնության համար»,-ասել է նա։