17:34 | 25.11.22 | Նորություններ | 2161

Փարիզում «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց է բացվել

Նոյեմբերի 24-ին Փարիզի Թարգմանչաց համազգային վարժարանում բացվել է «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոց։

Թարգմանչաց համազգային վարժարանի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի աշխատանքները սկսվել են դեռեւս սեպտեմբերից։ Խմբակ է հաճախում մոտ 140 աշակերտ։ Խմբակի աշխատանքները վարժարանում գլխավորում է հայազգի Սեւան Օզկուլը, ով ամռանը վերապատրաստումներ է անցել Հայաստանում։

Բացման արարողության ժամանակ դպրոցի գործունեության, «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների նպատակի եւ Փարիզի աշխատանոցի բացման մասին է խոսել Թադէ Կարապետեանը, Հայկ Չոբանյանը պատմել է «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների գործունեության մասին, իսկ խմբավար Սեւան Օզկուլը ներկայացրել է «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցների դասավանդման կարգը եւ բովանդակային մանրամասներ։

«Արմաթ» ազգային ծրագրի արտահանումը սկսվել է դեռեւս 2017 թվականից։ Այժմ խմբակներ են գործում Հնդկաստանում, Ֆրանսիայում, Բանգլադեշում եւ Քուվեյթում։