15:54 | 24.11.22 | Նորություններ | 1986

BANA-ի հրեշտակների ցանցն ընդունում է փիչինգ միջոցառման հայտեր

Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցը (BANA) ընդունում է փիչինգ միջոցառուման հայտադիմումներ։

Նորարական արագ զարգացող ոլորտներում գործունեություն ծավալող ձեռներեցները եւ ստարտափ նախագծերի հեղինակները միջոցառման ընթացքում կարող են ներկայացնել իրենց նախագծերը բիզնես հրեշտակներին։

Դիմել կարող են բոլոր այն ստարտափները, որոնք մշակել են MVP եւ ունեն նախնական չափելի արդյունք։

Հայտադիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը նոյեմբերի 30-ն է, դիմել հնարավոր է այստեղ։