11:59 | 21.11.22 | Նորություններ | 1783

FAST-ի հրեշտակների ցանցը ներդրում է կատարել manot ստարտափում

FAST հիմնադրամի հրեշտակների ցանցը (STAN) հայտնել է հայկական manot ստարտափում ներդրում կատարելու մասին Hero House Angels-ի, AICA-ի եւ BAJ Accelerator-ի ներդրողների հետ միասին։

manot-ը համակարգչային տեսության թիմերի համար ինսայթներ է մատակարարում hամակարգչային տեսության մոդելների վարքագծի մասին, կանխատեսում է հնարավոր անսպասելի սցենարները, որպեսզի տվյալների հավաքագրումը եւ վերլուծումը համապատասխանեն իրական աշխարհի մարտահրավերներին:

Այն կարող են օգտագործել ձեռնարկատերերը, տվյալագիտության թիմերը, պրոդուկտ մենեջերները տվյալների մշակումը իրական աշխարհին համապատասխանեցնելու համար, դրանց շնորհիվ ավելի ընդգրկուն դարձնել իրենց տվյալների բազան եւ բարելավել տվյալների հավաքման ճշգրտությունը:

manot-ի ստեղծման, գործառույթների ու նպատակների մասին ստարտափի համահիմադիր Չինար Մովսիսյանի հետ iTel.am-ի հարցազրույցը կարող եք ընթերցել այստեղ։