16:27 | 16.11.22 | Նորություններ | 2458

Empowering Science անվճար դասընթացների շարքն ընդունում է հայտեր

Empowering Science անվճար դասընթացների շարքը, որը նախատեսված է մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի ուսանողների ու գիտնականների համար, շարունակում է հայտերի ընդունումը։

Այս շարքի նպատակն է զարգացնել Հայաստանի գիտական ներուժը` ավելացնելով տարբեր ոլորտներում առաջադեմ հմտություններ ունեցող ներկա եւ ապագա գիտնականների թիվը:

Մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի ուսանողներն ու գիտնականները հնարավորություն կունենան ներգրավվել 6 դասընթացում՝

•    TRIZ հիմունքներ,
•    Գիտություն եւ ձեռներեցություն,
•    Նախագծի կառավարում գիտնականների համար,
•    Ներկայացման հմտությունների զարգացումը գիտական ոլորտում,
•    Արդյունավետ հաղորդակցություններ եւ բանակցություններ գիտական ոլորտում,
•    Ինչպես գրել հաջողված առաջարկ գիտական ոլորտում:

Բոլոր դասընթացներն անցկացվելու են անցանց (լսարանային) ձեւաչափով՝ հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում։

Դասընթացներն անվճար են, տեղերը՝ սահմանափակ։ Մասնակիցների ընտրությունը կիրականացվի ներկայացված CV-ի եւ Cover Letter-ի հիման վրա։ Դասընթացի հաջող ավարտից հետո մասնակիցները կստանան վկայականներ։

Հայտերի ընդունման բոլոր մանրամասները հասանելի են այստեղ։

Դասընթացները մշակվել են տարբեր ակադեմիական ոլորտների նպատակային պահանջներին համապատասխան եւ կապահովեն մասնակիցներին առաջադեմ գիտելիքներով եւ հմտություններով՝ Հայաստանում իրենց հետագա հաջող կարիերայի համար:

Empowering Science դասընթացների շարքն իրականացնում են Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը (AITC) եւ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը (EIF)՝ PMI Science գիտահետազոտական կենտրոնի աջակցությամբ։ Նախորդ 3 տարում ծրագրի շրջանակում ավելի քան 350 մասնակցի ընձեռվել է անձնական եւ մասնագիտական աճ ձեռք բերելու հնարավորություն: