10:55 | 07.11.22 | Նորություններ | 1339

Իջեւանում բացվել է նորարարական բութքեմփ

Նոյեմբերի 1-ին Իջեւանում բացվել է «Իջեւանում տնտեսական զարգացման եւ նորարարության խթանում՝ պետություն-մասնավոր համագործակցության եւ համայնքային էկոհամակարգերի ստեղծման միջոցով» («ԻննոԻջեւան») ծրագրով նախատեսված բութքեմթը։

Բութքեմփի ընթացքում տեղի կունենան եռօրյա հանդիպումներ զբոսաշրջության, բարձրարժեք գյուղատնտեսության եւ սննդի վերամշակման ոլորտների շահառուների հետ։

«ԻննոԻջեւան» ծրագրի ներկայացուցիչների կողմից ներկայացվել է Իջեւան համայնքում փորձարկվող համայնքային կառավարման նոր մոդելը, ինչին հաջորդել է համայնքի ներկայացուցիչների հետ քննարկում։

Միջոցառման մշակութային հատվածում ելույթ են ունեցել «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի սաները։

«ԻննոԻջեւան» նախագիծն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ։ Կազմակերպիչներն են Իջեւանի համայնքապետարանը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ), CoWo համայնքային աշխատավայրը եւ «Իրական Դպրոց» կրթամշակութային հիմնադրամը։