11:40 | 27.10.22 | Նորություններ | 2476
Հայկական Krisp-ը, որն արհեստական բանականության օգնությամբ իրական ժամանակում ձայնը մաքրում է կողմնակի աղմուկից, ընդգրկվել է G2-ի վարկանիշում որպես ձայնի ճանաչման լավագույն ծրագրային ապահովումներից մեկն աշխարհում։
Krisp-ը մշակում է աուդիո եւ վիդեո լուծումներ՝ հստակ եւ անկաշկանդ հաղորդակցվելու հնարավորություն ապահովելու նպատակով: Արհեստական ինտելեկտով աշխատող աղմուկի, ձայնի եւ արձագանքի չեղարկման Krisp-ի տեխնոլոգիան աջակցում է ավելի քան 150 միլիոն օգտատիրոջ ամբողջ աշխարհում եւ հազարավոր փոքր ձեռնարկությունների, կազմակերպությունների, կոնտակտային կենտրոնների։
G2-ի անվանակարգում ընդգրկվելու համար պրոդուկտը պետք է համապատասխանի հետեւյալ չափանիշներին՝
• ներառի բառապաշարներ եւ տարբեր բնական լեզուների համար ճանաչման մոդելներ,
• ստեղծի եւ տարածի փաստաթղթեր, որոնք պարունակում են ձայնի ճանաչման միջոցով փոխակերպված տեքստեր,
• մշակի եւ թարգմանի բազմատեսակ եւ մեծաքանակ աուդիո կամ վիդեո ֆայլեր,
• տրամադրի թարմացումներ լեզվի մոդելների համար եւ թույլ տա օգտատերերին բարելավել բառապաշարը,
• տրամադրի հարմարվողական հատկանիշներ՝ աղմկոտ խոսքի արտագրումը թույլ տալու նպատակով,
• տեղեկատվություն ստանա հեռախոսով, ձեռքի ձայնագրիչներով կամ մոբայլ սարքերով։