15:06 | 21.10.22 | Նորություններ | 2082

Հայաստանում ՏՏ ոլորտում շրջանառությունը 2022 թ․ առաջին յոթ ամսում աճել է 56,7%-ով

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 2022 թ․ առաջին յոթ ամսին, 2021 թ. նույն ժամանակահատվածի համեմատ, շրջանառությունն աճել է 56,7%-ով։

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության տվյալներով՝ 2022 թ. հուլիսի վերջի դրությամբ Հայաստանում ՏՏ ոլորտում աշխատում է 17 714 մարդ, իսկ գործող ընկերությունների թիվը 2546 է։

2022 թ․ ապրիլի դրությամբ ՏՏ եւ կապի ոլորտը կազմում էր Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 4%-ը։ Տարեսկզբին տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտն աճել է մինչեւ 7,4%։ Վերջին 15 տարվա ընթացքում ոլորտում տարեկան աճը կազմել է ավելի քան 10%։

2022 թ․ Հայաստանում հարկային արտոնության վկայագիր է ստացել 1039 կազմակերպություն, որից 716-ը՝ օտարերկրյա։ 2015 թ․ օրենքի ընդունումից հետո հարկային արտոնությունից արդեն օգտվել է 2049 կազմակերպություն։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը նաեւ նոր նախագիծ է մշակել, որով ՏՏ ընկերությունները սեպտեմբերից դեկտեմբեր ամիսներին կարող են վերադարձնել եկամտահարկը եւ փոխհատուցել ՏՏ ոլորտի ընկերությունների կրած վնասները դրամի ամրապնդման ֆոնին։