11:04 | 17.10.22 | Նորություններ | 1700

Հայտնի են Artbox նախաաքսելերատորի մասնակիցները

Creative Armenia-ն մեկնարկում է Արթբոքս նախաաքսելերատոր ծրագիրը։

Ինը թիմ, որ հաջողությամբ ավարտել է Արթբոքս ստեղծարարական ինկուբատորն ու ստացել GIZ-ի եւ Creative Armenia-ի սկզբնական ֆինանսավորումը, կմասնակցի նախաաքսելերատորին։

Արթբոքս նախաաքսելերատորը ռազմավարական ու համապարփակ աջակցության նորարարական մեխանիզմ է, որը կօգնի ստեղծագործական նախագծերին եւ բիզնեսներին իրենց ծրագրերը բիզնեսի մեկնարկի համապարփակ փաթեթների վերածել ու հաջողությամբ մուտք գործել շուկա:

Ընտրված թիմերը 10 շաբաթվա ընթացքում կունենան աշխատարաններ ու անհատական խորհրդատվություններ հայտնի մենտորների հետ։

Արթբոքս նախաաքսելերատորի համար ընտրված 9 ստեղծարարական նախագծերն են՝

•    Անուշ Թաթեւոսսյանի հեղինակած Թումանյանի հեքիաթասացության միջազգային փառատոնը (Tumanyan International Storytelling Festival)՝ Հովհաննես Թումանյանի ծննդավայրում։
•    Արթ Վրան (Art Tent)՝ Գեւորգ Գրիգորյանի շրջիկ թանգարանը։
•    Գաղափար չունեմ (No Idea)՝ Ինգա Հարությունյանի 2D ինդի տեսախաղը։
•    Լուսատու լաբորատորիա (Lusatoo Lab)՝ Գյումրիում տեղակայված բաց ստուդիաների լաբորատորիան, հեղինակ՝ Լուսինե Մխոյան։
•    Թատրոն տանիքում (Theatre on the Roof)՝ այլընտրանքային թատրոնը տանիքում, հեղինակ՝ Մխիթար Դանիելյան։
•    ՋԻՆՋ (JINJ)՝ փորձարարական ներկայացումը Լոռիում, հեղինակ՝ Սեւանա Ճակերյան։
•    Վիշապների խաղահրապարակ (Dragons Playground)՝ Սոնյա Ավագյանի բարձր նորաձեւության շքեղ հավաքածուն։
•    SPCTR՝ Տարոն Գրիգորյանի՝ ժամանակակից արվեստով ոգեշնչված լամպերի շարքը։
•    Տիրայր կիթառներ (Tirayr Guitars)՝ Տիրայր Մխիթարյանի կիթառի պատրաստման պրոֆեսիոնալ արհեստանոցը Վանաձորում։

Նախաաքսելերատորը գործարկվել է Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար (EU4Business) «Նորարարական զբոսաշրջության եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) նախագծի հետ համատեղ, որն իրականացվել է GIZ-ի կողմից։