11:24 | 12.10.22 | Նորություններ | 1456

Empowering Engineering անվճար դասընթացների շարք

Empowering Engineering դասընթացների շարքի շրջանակում մեկնարկում է 2 անվճար դասընթաց «Arduino կիրառություններ» եւ «Անալոգային էլեկտրոնիկայի հիմունքներ» թեմաներով։

Դասընթացները կազմակերպում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ PMI Science-ի աջակցությամբ։

Arduino կիրառություններ

Դասընթացի ընթացքում կարելի է ծանոթանալ Arduino կարգավորիչի կառուցվածքին, դրա բաղկացուցիչ մասերի աշխատանքի սկզբունքներին, միկրոկարգավորիչի աշխատանքին, պարզ կարգաբերումներին։

Այն հնարավորություն կտա նաեւ աշխատել էլեկտրամեխանիկական ու չափիչ սարքավորումների հետ, իրականացնել անալոգային եւ թվային մուտք/ելքային ազդանշանների ծրագրավորում, համաժամանակեցում (սինխրոնիզացիա) եւ մշակում Arduino ծրագրային միջավայրում։

Դասընթացի գործնական ձեւաչափը հնարավորություն կտա կիրառել ստացած տեսական գիտելիքները եւ հմտություններն իրական խնդիրների լուծելու համար։

Անալոգային էլեկտրոնիկայի հիմունքներ

Դասընթացը նախատեսված է այն ճարտարագետների համար, որոնք ցանկանում են աշխատել էլեկտրական սարքավորումների նախագծման եւ սպասարկման ոլորտներում։

Այն կտրամադրի գործնական գիտելիքներ՝ անալոգային ազդանշաններ գեներացնելու, գրանցելու եւ չափելու համար, հմտություններ՝ կերպափոխելու եւ մշակելու զտիչների եւ ուժեղարարների կիրառմամբ անալոգային ազդանշաններ։

Ձեռք բերված գիտելիքների եւ հմտությունների կիրառմամբ հնարավոր կլինի նախագծել եւ թեստավորել տարբեր անալոգային շղթաներ, իրականացնել ազդանշանների գեներացում, մշակում եւ գրանցում:

Դասընթացների հաջող ավարտից հետո մասնակիցները կստանան վկայականներ։

Դասերը կանցկացվեն PMI Science R&D կենտրոնի կրթական լաբորատորիայում: Տեւողությունը 5 շաբաթ է, շաբաթական 3 դաս, յուրաքանչյուրը՝ 2,5 ժամ։

Մեկնարկը նախատեսվում է հոկտեմբերի 17-ին։ Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել մինչեւ հոկտեմբերի 15-ը: Գրանցման հայտաձեւը եւ այլ մանրամասներ հասանելի են այստեղ։