17:18 | 11.10.22 | Նորություններ | 844

Հայկական Safe YOU-ն ընդգրկվել է World Summit Awards-ի եզրափակիչ ցանկում

Հայաստանցի երիտասարդ կանանց ստեղծած Safe YOU հավելվածը ընդգրկվել է 2022 թվականի World Summit Awards-ի եզրափակիչ ցուցակում:

Աշխարհի 79 երկրի ավելի քան 340 անվանակարգից միջազգային World Summit Awards-ի (WSA) միջազգային առցանց ժյուրին յուրաքանչյուր կատեգորիայում ընտրել է լավագույն 13-ից 17 տեղական թվային լուծում, որոնք լրացնում են համաշխարհային բացերը։

Safe YOU-ն թվային լուծում է, որը, տրամադրելով անվտանգության գործիքներ, հնարավորություն է տալիս կանանց եւ աղջիկներին պաշտպանվել բռնությունից, ինչպես նաեւ առաջարկում է գործիքներ բռնության ենթարկված անձանց համար։

WSA-ի եզրափակչի ցանկը կվերանայվի աշխարհի 19 միջազգային փորձագետի կողմից, որոնք կընտրեն WSA-ի 40 հաղթողին։ Անունները կհայտարարվեն WSA-ի մեծ ժյուրիի հանդիպման ընթացքում, որը կանցկացվի Ինդոնեզիայում հոկտեմբերի 17-20-ը:

Ավելի վաղ Itel.amհայտնել էր, որ Safe YOU հավելվածը հաղթել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի «Համատեղ նորարարական մարտահրավերներ» մրցույթում։