17:38 | 10.10.22 | Նորություններ | 1395

Հայտնի են ամենաշատ այցելվող կայքերը՝ բացառությամբ որոնող համակարգերի․ Hostinger

Hostinger հոսթինգային ընկերությունը պարզել է, թե տարբեր երկրներում որ կայքերն են առավել հայտնի՝ չհաշված որոնողական համակարգերը: Ըստ զեկույցի, Facebook-ն ու YouTube-ը կազմում են հիմնական մասը։

Աշխարհի բոլոր մասերի կամ տարածաշրջանների համար կազմվել են առանձին քարտեզներ, ինչպես նաեւ կայքերի այցելություններն առանձնացվել են մի շարք կատեգորիաներով՝ լրատվամիջոցներ, ֆինանսական հարթակներ, առցանց խանութներ եւ սննդի կայքեր։

photo © Hostinger


Միանգամից 43 երկրում ամենաշատ այցելվող հարթակը Վիքիպեդիան է։ Նրան հաջորդում է Twitter-ը, որն առաջատար է ընդամենը տասը երկրում։

ԱՄՆ-ի եւ երեք այլ երկրներում այցելուների թվով առաջատարն Amazon-ն է: Մեծ Բրիտանիայում ամենաշատ այցելում են BBC-ի կայքը: Այն երկրների մեծ մասում ամենաշատ այցելվող լրատվական կայքն է (12):

Ըստ Hostinger-ի՝ Հայաստանում առաջատարն առանց կատեգորիաների ժամանցային Fishki.net լրատվամիջոցն է։ Ռուսաստանում եւ Բելառուսում՝ ВКонтакте-ն; Վրաստանում՝ 4channel.org-ը; Ադրբեջանում՝ Armeniasputnik.am-ը; Թուրքիայում՝ Eksisozluk.com-ը։ ԱՄՆ-ում ու Կանադայում առաջատարը Amazon-ն ու Reddit-ն են։

Ֆինանսներ կատեգորիայում Հայաստանում ամենաայցելվողը profinance.ru-ն է։ Ռուսաստանում՝ sberbank.ru; Վրաստանում՝ tbcbank.ge; Ադրբեջանում ՝ valyuta.com; Թուրքիայում՝ altin.in։

Նորությունների բաժնում Հայաստանում ամենաայցելվողը news.am կայքն է; Ռուսաստան, Բելառուս եւ Վրաստան` ria.ru; Ադրբեջան՝ Armeniasputnik.am; Թուրքիա՝ sondakika.com։

Հագուստի եւ նորաձեւության կատեգորիայում Հայաստանում առաջին տեղում Hm.com-ն է; Ռուսաստան եւ Բելառուս՝ lamoda.ru; Վրաստանում՝ Mango.com; Ադրբեջանում ՝ zara.com; Թուրքիայում՝ lcwaikiki.com:

photo © Hostinger


Տվյալները հավաքագրվել են 2022 թվականի հունիսին։

Յուրաքանչյուր երկրում ամենաշատ այցելվող վեբկայքը գտնելու համար Hostinger-ը հավաքել է առցանց վարկանիշային տվյալներ Semrush-ի բաց թրենդերի զեկույցից՝ բացառելով համաշխարհային գերիշխող կայքերը (օրինակ՝ YouTube-ը, Facebook-ը, Google-ը) եւ Yahoo, Baidu, DuckDuckGo, Naver ու Yandex որոնողական համակարգերը։ Ներառված չեն նաեւ մեծահասակների, խաղադրույքների, անօրինական հոսքային/ներբեռնման ծառայությունները եւ վնասակար կայքերը։

Ամբողջական զեկույցը հասանելի է այստեղ։