11:12 | 10.10.22 | Նորություններ | 986

Հոկտեմբերի 13-ին կկայանա From Zero to Hero խաղային ճամբարի Դեմո օրը

Հոկտեմբերի 13-ին Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում (ISTC) տեղի կունենա «Զրոյից մինչեւ հերոս» խաղերի մշակման ճամբարի Դեմո օրը։

Երկու ամիս տեւողությամբ ծրագրի ընթացքում ուսանողները մասնակցել են խաղերի դիզայնի եւ խաղերի ծրագրավորման դասընթացների, ինչպես նաեւ խորացրել են իրենց գիտելիքները ձեռներեցության եւ մարքեթինգի ոլորտներում։

Նոր ձեռք բերած հմտությունները գործնականում կիրառելով՝ նրանք ստեղծել են իրենց սեփական խաղերը, որոնք կներկայացնեն Դեմոյի օրվա ընթացքում:

•    Ground Zero
•    Sparrow Tomb
•    Tower Hero: build and fight
•    Chubby Run
•    Ball Ballancer
•    Zipchik

Մասնակցելու համար գրանցվել հնարավոր է այստեղ։

Ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի եւ Coca-Cola Video Game Lab-ի համագործակցության շրջանակում: Ծրագրի գործընկերն է Khorata Games-ը։ Ծրագիրը նպատակ ունի խթանել խաղերի մշակման ոլորտը եւ պատրաստել մասնագետների հաջորդ սերունդը:

Դեմո օրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի հետ համագործակցությամբ: