17:51 | 04.10.22 | Նորություններ | 6136
DISQO-ի ղեկավարների թիմը Հայաստանում է՝ մասնակցելու ընկերության այս տարվա իր ամենամեծ միջոցառմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին՝ ժամը 18:30-ին Թումո կենտրոնում:
«Որքան բարդ է մարտահրավերը, այնքան ուժեղ է մեր կամքը դրան դիմակայելու եւ ավելիին ձգտելու: Մեր կամքը Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ընթացքը խթանելու հստակ է, իսկ քայլերը՝ հետեւողական: DISQO-ն ավելի քան երբեւէ հանձնառու է՝ նպաստելու հզոր եւ գրագետ ոլորտի կայացմանը, որը հիմք կդնի տեխնոլոգիական համայնքի զարգացման համար»,- ասված է հաղորդագրությունում:
Այս խոստումն իրականացնելու համար DISQO-ն համախմբում է իր փորձառու ղեկավարներին, որոնք նախկինում աշխատել են Google-ի, Nike-ի, Oracle-ի, ZipRecruiter-ի եւ Rubicon Project-ի հետ։ Նրանք ելույթ կունենան «Scaling Up: People, Tech, Product» խորագիրը կրող տեխնոլոգիական հանդիպման շրջանակում։ Ի թիվս այլ բանախոսների, DISQO-ի համահիմնադիրներ Արմեն Աճեմյանը եւ Դրո Քոչարյանը կկիսվեն իրենց փորձառությամբ: Քննարկումը վարելու է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրենի խորհրդական Րաֆֆի Քասսարջյանը:
Բանախոսների թվում են նաեւ Քեւին Ուիթչերը (VP, Product/Enterprise Apps, DISQO), Նիկոլաս Ուիվերը (VP, Engineering, DISQO) եւ Թիֆֆանի Չելսվիգը (VP, People Operations, DISQO):
Ելույթներին կհաջորդի բանախոսների եւ հյուրերի հանդիպումը: Միջոցառման օրակարգի, ինչպես նաեւ բանախոսների մասին հավելյալ տեղեկություն ստանալու համար այցելել այս հղումով:
DISQO-ն հաճախորդների փորձառության հարթակ է, որն օգնում է բիզնեսներին ավելի լավ հասկանալ իրենց օգտատերերի առցանց վարքագիծը։ Դա իրականացվում է ապագամետ պրոդուկտի միջոցով, որտեղ տվյալները հավաքագրվում են օգտատերերի թույլտվությամբ։ Ընկերությունը հիմնադրվել է երեք ամերիկահայ գործարարի՝ Արմեն Աջեմյանի (գործադիր տնօրեն), Արմեն Պետրոսյանի (մարքեթինգի գլխավոր տնօրեն) եւ Դրյու Քուչարյանի (տեխնիկական գծով տնօրեն) կողմից։ DISQO-ն արագ զարգացող տեխնոլոգիական ընկերությունների շարքում է եւ ունի շուրջ 500 աշխատակից ողջ աշխարհում։ Այս պահին ընկերության հաճախորդ է ավելի քան 300 համաշխարհային բրենդ, մարքեթինգային հետազոտություն իրականացնող 125 մեծ ընկերություն, առաջատար 35 գովազդային գործակալություն եւ 20-ից ավելի մեդիա հարթակ։