14:45 | 29.09.22 | Նորություններ | 1534

«ԱրմՌոբոտիքս» մրցույթը շարունակում է հայտերի ընդունումը

«ԱրմՌոբոտիքս» 14-րդ մրցույթը շարունակում է հայտադիմումների ընդունումը։ Մրցույթի նպատակն է խրախուսել եւ հանրայնացնել ռոբոտաշինության, ծրագրավորման, էլեկտրոնիկայի եւ դիզայնի նկատմամբ հետաքրքրությունը, զարգացնել ռոբոտաշինության ոլորտը, մեծացնել ճարտարագիտական մասնագիտության նկատմամբ հետաքրքրությունը։

Այն նաեւ հարթակ է ռոբոտաշինությամբ եւ ծրագրավորմամբ զբաղվող երիտասարդների հմտությունները, ունակություններն ու գիտելիքները ցուցադրելու համար։

Այս տարի մրցույթի բովանդակությունը վերաբերում է ագրոտեխնոլոգիական լուծումներով խելացի ագարակին:

Եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերի 5-ին: Մասնակցության համար հայտադիմումն անհրաժեշտ է լրացնել այստեղ։

Առաջին անգամ մրցույթին դպրոցականներից բացի կմասնակցեն նաեւ սկսնակ եւ մասնագիտացված ընկերություններ։

Մրցույթի թիմերը կբաժանվեն 3 խմբի`

•    կրտսեր տարիքի դպրոցահասակներ (10-13տ.),
•    ավագ տարիքի դպրոցահասակներ (14-17տ.),
•    սկսնակ եւ մասնագիտացված ընկերություններ:

Կանոնակարգին կարելի է ծանոթանալ այստեղ։