17:15 | 28.09.22 | Նորություններ | 1869

    Team Telecom. Ինտերնետ հասանելիությունն ամբողջությամբ վերականգնվել է

    Team Telecom Armenia-ի  բաժանորդների համար ինտերնետ հասանելիությունը լիարժեք ապահոված է։

    «Սեպտեմբերի 28-ին Վրաստան-Հայաստան սահմանը հատող միջազգային կապուղիներում տեղի ունեցած վթարի վերականգնողական աշխատանքներն ավարտվել են, եւ Team Telecom Armenia-ի  բաժանորդների ինտերնետ հասանելիությունն արդեն լիարժեք ապահոված է»,- ասված է Team Telecom Armenia ընկերության տարածած հաղորդագրությունում: