10:53 | 28.09.22 | Նորություններ | 1356

Apple-ը հեռացրել է VKontankte-ն App Store-ից

Ռուսական տեխնոլոգիական կոնգլոմերատ VK-ն, որը մշակել է հարյուր միլիոնավոր ներբեռնումներ ունեցող VKontakte սոցիալական ցանցը, հայտնել է՝ իր հավելվածները հեռացվել են Apple-ի App Store-ից:

Նշվում է, որ «VK-ի որոշ հավելվածներ արգելափակված են Apple-ի կողմից», սակայն կշարունակեն զարգացնել եւ աջակցել իրենց iOS հավելվածները: Ռուսաստանի թվային հարցերի նախարարությունը RT լրատվամիջոցին հայտնել է, որ հետաքննում է «VK հավելվածները եւ ծրագրավորողների հաշիվները ջնջելու պատճառները՝ ընդգծելով ռուսական ընկերության կողմից մատուցվող ծառայությունների սոցիալական նշանակությունն ու օգտագործման մասշտաբը»։ Հավելվածները դեռ հասանելի են Google-ի Play Store-ում:

Apple-ի VK-ի հավելվածները հեռացնելը նշանակում է, որ iPhone-ի ռուս օգտատերերն այլեւս մուտք չունեն երկրի հինգերորդ ամենահայտնի կայքի հավելված, ըստ SimilarWeb-ի, ինչպես նաեւ VK-ի այլ հավելվածներ, ինչպիսիք են Mail.ru-ն, VK Music-ը եւ Youla-ն: Ռուսական Interfax-ին ընկերությունից հայտնել են, որ հավելվածները կարող են շարունակել աշխատել, սակայն ծանուցումների եւ վճարումների հետ կապված խնդիրներ կարող են լինել:

Apple-ն այս տարվա սկզբին դադարեցրել էր իր ապրանքների վաճառքը Ռուսաստանում եւ որոշ ռուսական լրատվական հավելվածներ դարձրել անհասանելի ամենուր, բացառությամբ Ռուսաստանի։