09:04 | 24.09.22 | Նորություններ | 39188

    «Ռոսէներգոատոմը» նախատեսում է տվյալների մշակման կենտրոններ կառուցել Հայաստանում եւ Թուրքիայում

    «Ռոսէներգոատոմը» բանակցություններ է վարում Հայաստանում տվյալների մշակման կենտրոնի կառուցման վերաբերյալ։

    ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Kazan Digital Week ֆորումում ասել է ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Սերգեյ Միգալինը։

    «Հիմա ակտիվ քննարկում ենք հնարավոր տեղանքը եւ հայեցակարգը՝ ինչ ենք ցանկանում կառուցել եւ շահագործել Հայաստանի ՏՏ ենթակառուցվածքի կազմում», - ասել է Միգալինը:

    Նա նաեւ հայտնել է, որ ընկերությունը ծրագրում է տվյալների կենտրոն կառուցել Թուրքիայի Մերսին քաղաքի մերձակայքում, որտեղ «Ռոսատոմը» ատոմակայան է կառուցում։