14:15 | 06.09.22 | Նորություններ | 1505
2022-2023 ուսումնական տարվա սկզբին կանցկացվի ԱՄՆ Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (NASA) The GLOBE Program միջազգային գիտակրթական ծրագրի վերաբերյալ տեղեկատվական հանդիպում:
Հանդիպման ընթացքում հնարավոր է ծանոթանալ ծրագրին միանալու եւ GLOBE ասոցացված դպրոց դառնալու հնարավորություններին, ինչպես նաեւ ծրագրի առանցքային նշանակության նախագծերին:
Հետաքրքրված բոլոր դպրոցները կարող են ուղարկել հանդիպման մասնակցության հայտ այստեղ։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սեպտեմբերի 26-ը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանը, ի թիվս ավելի քան 120 երկրի, 2021 թվականին միացել է ԱՄՆ Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (NASA) «The GLOBE Program» միջազգային գիտակրթական եւ կիրառական ծրագրին, որի նպատակն է հանուն կայուն զարգացման աջակցել գլոբալ ուսուցմանը եւ հետազոտություններին։