15:06 | 30.08.22 | Նորություններ | 1447

Buissup Global Forum 2021-ի հաղթող Text`nPayme-ն Հայաստանը կներկայացնի EWC-ում

«Ձեռներեցության աշխարհի գավաթ» միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի 2 ստարտափ` որոնցից մեկը Buissup Global Forum 2021-ի հաղթող Text`nPayme ծրագիրն է։
 
Ձեռներեցության աշխարհի գավաթի ազգային փուլին մասնակցելու հայտ էր ներկայացրել ավելի քան 110 ստարտափ, որոնցից հաղթող են ճանաչվել երկուսը, այդ թվում՝  Text`nPayme-ն:
 
Text`nPayme-ն ստեղծել է ստեղնաշար, որը հնարավորություն է տալիս տեքստային եւ ձայնային հրահանգներ ճանաչելով կատարել բանկային փոխանցումներ՝ ցանկացած  մեսենջերից:
 
Փոխանցում անելը հեշտ է՝ պետք է ուղղակի գրել «ուղարկել» բառը, ընտրել՝ ում, հաստատել նույնականացմամբ, եւ պատրաստ է՝ գումարը փոխանցված է: Գլխավոր առավելություններից մեկն այն է, որ հավելվածը մեսենջերներից որեւէ մեկի հետ ինտեգրման կարիք չունի: Ամեն ինչ հեշտ է, ինչպես եւ փոխանցումը՝ պետք է ուղղակի ներբեռնել ստեղնաշարը:
 
Հայ գործարարների ասոցիացիայի եւ ներդրողի հետ մեկ տարվա համագործակցության շրջանակներում թարմացվել է ծրագրի ինտերֆեյսը՝ դարձնելով ծրագիրն ավելի պարզ եւ ըմբռնելի, ստեղնաշարն ադապտացվել է iOS հարթակի համար, ինչպես նաեւ ավելացվել է Chrome դիտարկիչում որպես ընդլայնում։ Հավելվածն օգտատերերի համար հասանելի կլինի մինչեւ տարեվերջ։  

Buissup Global Forum-ը Հայ գործարարների ասոցիացիայի երիտասարդական գործարարությունը խթանող նախագիծն է։ Ծրագիրն 7-օրյա ինտենսիվ բիզնես դասընթաց է, որի արդյունքում լավագույն ստարտափերը ստանում են ներդրումներ։

Այս տարի Buissup Global Forum-ը տեղի կունենա սեպտեմբերի 5-11-ը Դիլիջանում։