15:40 | 15.08.22 | Նորություններ | 1867

2 բրոնզե մեդալ՝ Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայից

Ինֆորմատիկայի միջազգային 34-րդ օլիմպիադային ՀՀ թիմի մասնակիցները նվաճել են 2 բրոնզե մեդալ:

Օգոստոսի 7-15-ն Ինդոնեզիայի Ջոկյակարտա քաղաքում հիբրիդային (առկա եւ առցանց) ձեւաչափով տեղի է ունեցել Ինֆորմատիկայի միջազգային 34-րդ օլիմպիադան, որին մասնակցել է աշխարհի 90 երկրի 353 աշակերտ:

«Քվանտ» վարժարանից Արայի Խալաթյանը (12-րդ դասարան) եւ Համլետ Պետրոսյանը (11-րդ դասարան) արժանացել են բրոնզե մեդալների:

Օլիմպիադայում իրենց ուժերն են չափել նաեւ Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Սամվել Աբելյանը եւ «Քվանտ» վարժարանի 9-րդ դասարանի աշակերտ Գագիկ Գեւորգյանը։ Հայաստանյան ներկայացուցիչներն օլիմպիադային մասնակցել են առկա տարբերակով:

Հայաստանի թիմը ղեկավարել են ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանը եւ նույն ֆակուլտետի ասպիրանտ Լեւոն Մուրադյանը։

2021 թ. Հայաստանի թիմն Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում արժանացել էր երեք՝ 1 արծաթ եւ 2 բրոնզ մեդալների։