15:36 | 04.08.22 | Նորություններ | 1628
Օգոստոսի 5-ին Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում կանցկացվի դինամիկ միջավայրերում ինքնավար ռոբոտների ռիսկերի կառավարման թեմայով սեմինար։
Սեմինարի ընթացքում կներկայացվի ինքնավար համակարգերի անվտանգ կառավարման վերջին տեխնիկաները: Մասնավորապես, երկու գերժամանակակից մեթոդ՝ մոդելային կանխատեսող հսկողությունը (MPC) եւ մետա-ամրապնդման ուսուցումը (meta-RL)՝ ռոբոտների կառավարման մեջ դրանց կիրառմամբ:
Մասնակիցները կծանոթանան ժամանակակից հսկողության տեսության վերջին մշակումներին, AI-ի հետ դրա ինտեգրման եւ ռոբոտային համակարգերում անվտանգության ռիսկերի գնահատման նոր մեթոդներին:
Սեմինարը կվարի Աստղիկ Հակոբյանը, ով սովորել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավտոմատացում եւ կառավարում մասնագիտությամբ, այնուհետեւ Էլեկտրական եւ համակարգչային ճարտարագիտության (ECE) մագիստրոսի կոչում ստացել Սեուլի ազգային համալսարանից, որտեղ նա այժմ աշխատում է իր PhD-ի վրա։
Աստղիկի հետազոտական հետաքրքրությունները ներառում են հսկողության եւ օպտիմալացման, շարժման պլանավորման եւ ռոբոտների անվտանգ ինքնավարության թեմաները:
Մասնակցելու համար գրանցվել հնարավոր է այստեղ։