12:31 | 04.08.22 | Նորություններ | 1326

Օգոստոսի 21-22-ը կկայանա Ապագայի Նախատիպը համամարզային միջոցառում

Օգոստոսի 21-22-ը Նոյեմբերյանում կկայանա «Ապագայի Նախատիպը» խորագրով կրթական համամարզային միջոցառում։

Այն կազմակերպում է դպրոցական ընկերների ստեղծած Protolab ստարտափը հիմնադրման մեկամյակի կապակցությամբ։ Նպատակը մարզեցիների կրթությանը նպաստելն է։ Միջոցառման ընթացքում սպասվում են բանախոսություններ, գաղափարների մրցույթ, ազգային երգ-պար, նեթվորքինգ։

Protolab-ը եռաչափ մոդելավորման եւ տպագրության ծառայություններ է մատուցում՝ զուգահեռաբար կյանքի կոչելով ստարտափ-գաղափարը։ Հիմնադրվել է 16 տարեկան 4 երիտասարդի կողմից։ Գաղափարը ծնվել է Արմաթ Ինժեներական լաբորատորիա այցելության ընթացքում։ Հիմնադրման համար անհրաժեշտ ողջ գումարը հավաքվել է դրամահավաքի և գաղափարակից ընկերությունների միջոցով։

Ստարտափի ստեղծման ու ծրագրերի մասին կարդացեք itel.am-ի անդրադարձում՝ այստեղ։