17:25 | 28.07.22 | Նորություններ | 2108
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է AMD ընկերության եւ «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ներկայացուցիչներին:
Նախարարը ներկայացրել է ՏՏ ոլորտի ընկերություններին տրամադրվող պետական աջակցությունների, թվայնացման ռազմավարության, Ազգային վենչուրային հիմնադրամի, «Ինժեներական քաղաք» եւ կրթական ծրագրերի մասին:
Ռոբերտ Խաչատրյանը կարեւորել է ընկերության ծրագրային եւ ինժեներական նորագույն լուծումները՝ հատկապես միկրոէլեկտրոնիկայի ոլորտում:
AMD ընկերության կորպորատիվ հարցերով փոխնախագահ Ամիթ Գուպտան ներկայացրել է ընկերության կատարած աշխատանքները, ծրագրերը, դրանց զարգացման հեռանկարները: Անդրադարձ է եղել նաեւ ոլորտում առկա խնդիրներին, մասնավորապես՝ տեխնոլորոտում որակավորված աշխատուժի պակասին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ոլորտային գործակցության մի շարք հնարավորություններ, այդ թվում՝ ոլորտում մեծ պահանջարկ ունեցող մասնագետների պատրաստմանն ուղղված համատեղ ծրագրերի իրագործմանը, Հայաստանում ընկերության գործունեության ընդլայնման հեռանկարներին առնչվող հարցեր: