14:49 | 06.07.22 | Նորություններ | 1532
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն հայտարարել է «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» (ARPI) մրցույթ:
Ծրագիրը նախատեսված է այն փորձառու հետազոտողների համար, որոնք ցանկանում են իրականացնել իրենց նորարար հետազոտական գաղափարները՝ ստեղծելով հետազոտական խմբեր Հայաստանի գիտական ինստիտուտներում: Oտարերկրյա հետազոտողները կարող են ներկայացնել հայտեր՝ Հայաստանում իրենց հավակնոտ հետազոտական ծրագրերն իրականացնելու համար։
Ծրագիրը բաց է գիտության տարբեր ճյուղերում գիտական ցանկացած գործունեություն ծավալած, տարբեր ազգության կամ տարիքի թեկնածուների համար, որոնք վերջին չորս տարվա ընթացքում 12 ամսից ավելի չեն աշխատել կամ չեն ապրել Հայաստանում:
Ծրագիրը հետազոտական խմբի անդամների համար նախատեսում է վարձատրություն, այդ թվում՝ աշխատավարձ համահետազոտողի, հետդոկտորական գիտաշխատողների եւ ուսանողների համար, ինչպես նաեւ նախնական, ծրագրի հետ կապված ընթացիկ ու սարքավորումների համար նախատեսված ծախսեր. հինգ տարվա համար մինչեւ 170 միլիոն դրամ բյուջեով:
Դիմելու վերջնաժամկետն օգոստոսի 26-ն է, հրավերի փաթեթը հասանելի է այստեղ: