14:35 | 04.07.22 | Նորություններ | 2350

Հայկական Wirestock-ը կհամագործակցի Getty Images-ի հետ

Հայկական Wirestock-ը, որը մշակել է վիզուալ բովանդակություն ստեղծողներին ու սթոք հարթակներին կապող գործիք, կհամագործակցի Getty Images-ի հետ՝ բովանդակության բաշխումն ընդլայնելու նպատակով:

Գործարքը ներառում է ինչպես Getty Images-ը, այնպես էլ iStock-ը, գրում է TechCrunch.com-ը: Ընկերությունն արդեն իսկ պայմանագրեր ուներ Adobe Stock-ի, Alamy-ի, Freepik-ի եւ այլ համաշխարհային ճանաչում ունեցող սթոք հարթակների հետ:

«Մենք չափազանց ոգեւորված ենք այս համագործակցությամբ: Դա կօգնի ավելի շատ եկամուտ ստեղծել բովանդակություն ստեղծողների համար, ինչը, իր հերթին, կհանգեցնի մեր հարթակում ավելի հիանալի լուսանկարների եւ տեսանյութերի վերբեռնման ու տարածման»,- նշել է Wirestock-ի համահիմնադիր, գործադիր տնօրեն Միքայել Խաչատրյանը:

Wirestock-ը հիմնադրվել է 2019 թվականին, մինչ օրս ընկերությունը ստացել է 3,3 միլիոն դոլար, այս տարվա հունվարին՝ 2,3 միլիոն դոլար: Առաջիկայում սպասվում են ավելի շատ ավտոմատացման ու դրամայնացման ուղիներ, ինչպես նաեւ NFT-ների վաճառքներ: