12:15 | 23.06.22 | Նորություններ | 2189

Joomag-ն ընդգրկվել է աշխարհի առաջատար թվային հրատարակչական հարթակների վարկանիշում

Joomag-ը թվային մեդիայի համաշխարհային առաջատար Digital Journal-ի կողմից ճանաչվել է որպես աշխարհի առաջատար թվային հրատարակչական հարթակներից մեկը՝ Alphabet Inc.-ի, Amazon-ի և Netflix-ի նման ընկերությունների կողքին:

«Այս զեկույցում հիշատակված լինելն արտացոլում է այն, ինչին մենք հասել ենք վերջին մի քանի տարիների ընթացքում՝ բարելավելով մեր բովանդակության կատարողական հարթակը: Մեզ վստահում է 5000-ից ավելի հաճախորդ, այդ թվում՝ HP-ն, Dell Technologies-ը և Cisco-ն, և միլիոնավոր օգտատեր ամբողջ աշխարհում»,- նշված է ընկերության տարածած հաղորդագրությունում:

Joomag ընկերությունը հիմնադրվել է 2009-ին Սիլիկոնյան հովտում՝ 4 հայ ծրագրավորողի կողմից։ Այն համակողմանի լուծումներ է առաջարկում մեծ եւ փոքր բիզնեսներին՝ կոնտենտ մարքեթինգի, թվային հրատարակչության, վաճառքի խթանման եւ կորպորատիվ հաղորդակցության պահանջների բավարարման համար։

2015թ. սկզբին սկսել են գործել Joomag-ի գրասենյակները Մյունխենում եւ Մոսկվայում: Երեւանյան գրասենյակը հիմնվել է 2013-ին: Joomag-ի օգտատերի թվում են Huffington Post-ը, Cosmopolitan-ը, Elle-ն, Harper’s Bazaar-ը, Expedia-ն, Vogue-ը, Levi’s-ը, IBM-ը, KFC-ն: