12:33 | 16.06.22 | Նորություններ | 1547

Orion Summit 2022-ը կքննարկի ՏՏ աշխարհի ամենաարդիական թեմաները

Հունիսի 22-ին Երեւանում կկայանա Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովը։

Orion Summit 2022 գագաթնաժողովի ընթացքում կքննարկվեն Ապագա հայկական միաեղջյուրների հաջողությունները, Ձեռքբերումների եւ միաձուլումների (M&A) մեկնարկը Հայկական ստարտափ էկոհամակարգում, Թվային Ջուղա ցանցի մեկնարկը, Արագ աճող հայկական շուկայի կառուցում թեմաները:  

Գագաթնաժողովի բանախոսներին է միացել Google Cloud-ի առաջատար գործընկեր, բիզնեսի եւ տեխնոլոգիական ծառայությունների համաշխարհային մատակարար SADA-ի Գլխավոր ֆինանսական տնօրեն Լուսինե Եղիազարյանը: Նա ելույթ կունենա «Ձեռքբերումների եւ միաձուլումների (M&A) աճը՝ որպես էկոհամակարգի արագացման մեխանիզմ» պանելային քննարկման ընթացքում։

Մեկ այլ քննարկմամբ մասնակիցները կներկայացնեն ապագա հայկական unicorn (միաեղջյուր) ընկերությունների փաստացի առաջընթացը վերջին մեկ տարում։ Առանցքում է BAJ Accelerator-ի ծրագիրը, որի նպատակն է աջակցել 10 հայկական միաեղջյուրների զարգացմանն առաջիկա 5-6 տարիներին։