15:29 | 14.06.22 | Նորություններ | 1281
Հունիսի 16-ին կկայանա Hero House-ի Արհեստական Բանականության ինկուբատորի երրորդ շրջափուլի Դեմո Օրը։
Միջոցառման ընթացքում կներկայացվեն թիմերի հետազոտական աշխատանքի արդյունքները արհեստական բանականության և մեքանայական ուսուցման տարբեր թեմաների շուրջ։
Միջոցառման ընթացքում, բազմաթիվ ընկերությունների, ղեկավարների և հետազոտողների հետ համատեղ, կներկայացվեն ընտրված խնդիրները մեքենայական ուսուցման ոլորտում, նրանց լուծմանը հասնելու ամբողջ ճանապարհը և տվյալ փուլում ստացված արդյունքները։
Տվյալների հավաքագրումից և պատրաստումից, մինչև տարատեսակ մոդելների կիրառում, հնարավոր է հետևել նախագծի զարգացման ամբողջ ընթացքին։
Նախապես գրանցումը պարտադիր է, գրանցվել հնարավոր է այստեղ։
Արհեստական Բանականության Ինկուբացիոն ծրագիրը նպաստում է նորարարության և գիտության զարգացմանը՝ աջակցելով գիտական հետազոտություններին, որոնք կազմակերպություններին զինում են ժամանակակից տեխնոլոգիաներով և նպաստում լայնածավալ զարգացմանը:
Ծրագիրն իրականացվում է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ (EU-ITTD)։