11:47 | 10.06.22 | Նորություններ | 1804

Mapping the future հեքըթոնն ընդունում է հայտադիմումներ

Հունիսի 25-26-ը տեղի կունենա Mapping the future հեքըթոնը, որի ընդհանուր ֆոնդը կազմում է $10.000։

Այն հատկացվելու է հետևյալ 3 անվանակարգերի հաղթողներին՝

•    լավագույն իննովացիոն լուծում,
•    լավագույն տեխնիկական լուծում,
•    ամենաարժեքավոր լուծումը Հայաստանի համար։

Mapping the future հեքըթոնի մարտահրավերները առաջադրվել են Համաշխարհային բանկի գործունեության հետևյալ ոլորտներից՝

•    առողջապահություն,
•    շրջակա միջավայր,
•    ճանապարհային անվտանգություն,
•    գյուղատնտեսություն։

Հեքըթոնին դիմելու վերջնաժամկետը հունիսի 19-ն է։ Մասնակցության հայտը կարող եք լրացնել այստեղ։

Հեքըթոնն անցկացվում է Հայաստանում Համաշխարային բանկի 30-ամյա ներգրավվածության առթիվ կազմակերպված միջոցառումների շրջանակում՝ ISTC հիմնադրամի հետ համատեղ։