15:46 | 23.05.22 | Նորություններ | 46826
«Ինտերնետ առանց սահմանների» թիմը հունիսի 3-ից 4-ը Երեւանում կանցկացնի համաժողով եւ հաքաթոն ռուսալեզու ՏՏ մասնագետների համար։
Միջոցառման ծրագիրը հասանելի է հետեւյալ հղումով։
Կոնֆերանսի թեմաներից է՝ «State sponsored հաքերային հարձակումները Հայաստանում. հիմնական դերակատարներն ու վեկտորները»: Cyberhub.am-ի համահիմնադիր Արթուր Պապյանը կներկայացնի մի շարք պետությունների իրավապահ մարմինների հետ կապված տարբեր հաքերային խմբերի գործողությունները, ինչպես նաեւ կխոսի հաքերային ակտիվության մասին՝ կապված հայկական հատուկ ծառայությունների հնարավոր գործողությունների հետ։
ArmSec հիմնադրամի տնօրեն, Cyberhub.am-ի համահիմնադիր Սամվել Մարտիրոսյանը կխոսի «Ինչու Google-ը, Apple-ը եւ Facebook-ը 2021 թվականին հանկարծ սկսեցին խոսել Հայաստանի քաղաքացիական հասարակության դեմ հարձակումների մասին» թեմայով։
Գրանցվել կարող եք հետեւյալ հղումով։