16:49 | 18.05.22 | Նորություններ | 1842
Մեկնարկում է «Սամսունգի ինովացիոն կամպուս» նախաձեռնության «Բջջային հավելվածներ անդրոիդի համար» մեկամյա ծրագրի երկրորդ փուլի ընդունելությունը:
Նոր խմբերի դասերը կանցկացվեն 2022 թ. սեպտեմբերից:
Ծրագրին կարող են դիմել տեղեկատվական տեխնոլոգիաներով հետաքրքրված 14-16 տարեկան պատանիներ Տավուշի մարզից, Երևան, Վանաձոր և Գյումրի քաղաքներից:
Ծրագիրը դեռևս դասավանդվում է ռուսերենով, ուստի լեզվի իմացությունը կարևոր է:
Ուսուցումն անվճար է: Ծրագիրը տևում է մեկ ակադեմիական տարի և ներառում է 132 ակադեմիական ժամ, որից 122 ժամ դասընթաց՝ շաբաթական 4 ժամ տևողությամբ, 8 ժամ խորհրդատվություն անհատական նախագծերի վերաբերյալ, 2 ժամ անհատական նախագծերի ներկայացում:
Դասերն անցկացվում են հանգստյան օրերին UWC Դիլիջան քոլեջում՝ Սամսունգի ժամանակակից տեխնիկայով համալրված համակարգչային լաբորատորիայում:
Սովորողների համար ապահովվում է տրանսպորտ: Ծրագիրը բաղկացած է 5 մասից.
«Ջավա ծրագրավորման հիմունքները»,
«Օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման ներածություն»,
«Անդրոիդ հավելվածների ծրագրավորման հիմունքներ»,
«Ալգորիթմներ և տվյալների կառուցվածքներ Ջավա լեզվում»,
«Բջջային հավելվածների սերվերային մասի ծրագրավորման հիմունքներ»:
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ https://samsungcampus.uwcdilijan.am/ կայքից:
Հարցերի դեպքում զանգահարեք +374 60 750 800 (ներքին՝ 1104), +374 93 844 979 հեռախոսահամարներին: