11:30 | 18.05.22 | Նորություններ | 1343

Ճարտարագիտական մոդելավորման մրցույթն ընդունում է մասնակցության հայտեր

Հունիսի 25-ին կանկացվի Ճարտարագիտական մոդելավորման մրցույթ, որի ընթացքում դպրոցականները կմրցեն իրենց եռափափ մոդելավորման գիտելիքներով։  

Մրցույթի նպատակն է՝

•    ցուցադրել աշակերտների եռաչափ մոդելավորման գիտելիքներն ու հմտությունները, ճարտարագիտական դետալների եւ մեխանիզմների պատրաստման լուծումները,
•    խթանել արտադրական նախատիպերի պատրաստումը վաղ/դպրոցական տարիքից,

Մրցույթը կանցկացվի երկու փուլով և համապատասխան առաջադրանքներով: Մրցույթին մասնակցությունը իրականացվում է թիմերով, յուրաքանչյուր թիմում կընդգրկվեն 2 աշակերտ եւ 1 խմբավար:

Դիմելու վերջնաժամկետը մայիսի 28-ն է, հայտադիմումը կարող եք լրացնել այստեղ։

Հաղթող թիմերը կստանան հետևեյալ մրցանակները՝

•    եռաչափ տպիչ,
•    մոդելավորման ոլորտի դասընթացի մասնակցություն,
•    ՏՏ ընկերությունում ուսնակ լինելու հնարավորություն,
•    ճամբարի ուղեգիր,
•    տպանյութ, նրբատախտակ, օրգանական ապակի, գործիքներ եւ ռոբոտի դետալներ:

Մրցույթի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։