15:42 | 17.05.22 | Նորություններ | 1270

Sperasoft-ը Երևանում կանցկացնի GameDev հանդիպումների շարք

Sperasoft-ը, որը Keywords խաղերի մշակման միջազգային ընկերության ստուդիաներից մեկն է, մուտք է գործել հայաստանյան շուկա և հունիսին Երևանում կանցկացնի GameDev հանդիպումների շարք:

Միջոցառումները նվիրված կլինեն խաղերի նախագծման, մշակման, արտադրության, թեստավորման թեմաներին։ Sperasoft-ի մասնագետները հանդես կգան ելույթներով:

Sperasoft Armenia-ի միջոցառումների մանրամասներին կարող եք ծանոթանալ և գրանցվել ընկերության Instagram-ի և Facebook-ի էջերի միջոցով։

Նշենք, որ Sperasoft-ը մասնակցել է Halo, Battlefield, Assassin's Creed, Rainbow 6, Mortal Kombat և այլ հայտնի խաղերի ֆրանշիզաների զարգացմանը: