11:42 | 13.05.22 | Նորություններ | 1661

«Կանայք տվյալագիտության մեջ» գիտաժողովը կհամախմբի ոլորտի կին մասնագետներին

Մայիսի 21-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կկայանա «WIDS Armenia 2022. Տվյալագիտությունը հանուն կայուն զարգացման» համաժողովը:

WIDS Armenia 2022-ի շրջանակում  կներկայացվեն.

•    ոգեշնչող հաջողության պատմություններ, որտեղ կայուն զարգացման համար կանայք կիրառել են տվյալների գիտությունը,
•    պանելային քննարկումներ՝ ինչպես են տվյալների վրա հիմնված արտադրանքները ձևավորում բիզնեսի ապագան,
•    տվյալների վիզուալիզացիայի աշխատաժողով ՝ երբ ստեղծարարությունը հանդիպում է տվյալներին,
•    տվյալագիտության ոլորտում կարիերա սկսելու հնարավորությունները։

WIDS Armenia 2022-ի ընթացքում կանցկացվեն նաև Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի և տեղացի նկարիչների հատուկ ցուցադրություններ:

Նշենք, որ WIDS Armenia 2022-ը իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից։

Միջոցառմանը մասնակցել և մանրամասներին ծանոթանալ հնարավոր է այստեղ։