14:17 | 10.05.22 | Նորություններ | 958

ManyChat-ը և UXEVN-ը հրավիրում են դիզայներներին մասնագիտական հանդիպման

ManyChat-ը և UXEVN-ը մայիսի 14-ին դիզայներական համայնքի ներկայացուցիչներին հրավիրում են հանդիպման, որի ընթացքում ոլորտի առաջատար մասնագետները կկիսվեն իրենց փորձով, կկազմակերպվեն մասնագիտական քննարկումներ և նեթվորքինգ։

Ելույթով հանդես կգան․

•    Արինա Մեսնյանկինան՝ ManyChat-ի պրոդուկտի դիզայներ
•    Լիդա Օվչիննիկովան՝ Beseda-ի համահիմնադիր
•    Օլգա Ռժանովան՝ Yandex.Market-ի CX/UX հետազոտության ղեկավար։

Պանելային քննարկման հատուկ հյուրը Ալեքսանդր Արծվունին է Մեծ Բրիտանիայից՝ Backer-ի դիզայնի ղեկավար (նախկին Meta, Farfetch):

Միջոցառման լեզուն անգլերենն է, մուտքն անվճար է, գրանցվել հարկավոր է այստեղ։