18:03 | 14.04.22 | Նորություններ | 2044

Նշվել է ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 50-ամյակը

Երեւանի պետական համալսարանում այսօր նշել են ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի 50-ամյակը:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ով երկար տարիներ ղեկավարել է ԻԿՄ ֆակուլտետը, շնորհավորել է հին ու նոր գործընկերներին` ընդգծելով, որ ֆակուլտետը թողարկել է մասնագետների եւ գիտնականների սերունդ, որոնք հետագայում տեղափոխվել են այլ բուհեր` տարածելով ԻԿՄ-ի ավանդույթները:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծել է, որ Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը ԵՊՀ առաջատար ֆակուլտետներից է, թողարկում է մրցունակ մասնագետներ, ինչի վկայությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների հետ ֆակուլտետի սերտ համագործակցությունն է: