16:55 | 04.04.22 | Նորություններ | 2395
Apple-ը Samsung-ի հետքերով կարող է թողարկել ծալվող էկրանով սմարթֆոն։
Հայտնի վերլուծաբան Մինգ-Չի Կուոն իր թվիթերյան էջում կիսվել է Apple-ի առաջին ճկվող էկրանով սարքի մասին իր կանխատեսումներով։ Նրա խոսքով՝ նորույթը շուկայում կհայտնվի 2025 թվականից ոչ շուտ։
Այս կանխատեսմամբ Կուոն հաստատեց մեկ այլ ինսայդերի՝ Ռոս Յանգի կարծիքը, ով ավելի վաղ գրել էր, որ Apple-ը թեև չի շտապում մտնել ճկվող գաջեթների շուկա, բայց ակնհայտորեն աշխատում է այս ուղղությամբ։
Շատ ավելի հավանական է, որ հիբրիդային iPhone-ի և iPad-ի թողարկումը կլինի Galaxy Fold-ի անալոգը։ Apple-ը մշակում է միջին, մեծ և փոքր չափերի ծալովի արտադրանք և փորձարկում 9-դյույմանոց ճկվող OLED էկրաններ, ավելացրել է Կուոն։
The Elec-ի փոխանցմամբ՝ LG-ն կդառնա ճկուն դիսփլեյների հիմնական մատակարարը։ Ընկերությունն արդեն աշխատում է Apple-ի մեկ այլ հիբրիդային լուծման վրա՝ պլանշետների և նոթբուքերի համար նախատեսված գերբարակ ապակիներով OLED էկրանների մշակման ուղղությամբ։