15:41 | 25.03.22 | Նորություններ | 2284

Telcell-ը կրկին Koreez մրցույթի գլխավոր գործընկերն է

Telcell-ն արդեն երկրորդ անգամ կրթության աշխարհում մեծ հետաքրքրություն առաջացրած Koreez համադպրոցական մրցույթի գլխավոր գործընկերն է:

Koreez-ը 5-12-րդ դասարանի բոլոր աշակերտների առարկայական առցանց մրցույթ է, որի նպատակն է խրախուսել աշակերտների կրթվելու մղումը՝ անկախ նրանց ուսման առաջադիմությունից, եւ մեծարել այդ ճանապարհի նրանց գլխավոր առաջնորդին՝ ուսուցչին։

Telcell-ն ապահովում է մրցույթին գրանցման համար վճարումների ընդունումը ե՛ւ Telcell Wallet հավելվածով, ե՛ւ Telcell տերմինալներով: Գրանցումը բաց է մինչեւ ապրիլի 14-ը:

Koreez-ին մասնակցելով՝ յուրաքանչյուր աշակերտ հնարավորություն է ստանում ստուգել ուսումնական տարում կուտակածդ ողջ գիտելիքը, մրցել ընկերների հետ՝ լրացնելով իր տարիքային խմբի համար հատուկ ստեղծված հարցաշարը։

Telcell-ը շարունակում է լինել կրթական այն նախագծերի կողքին, որոնք ռազմավարական կարեւոր նշանակություն ունեն Հայաստանի ապագայի համար։

Կրթական աշխարհի «Օսկարին» կարող եք գրանցվել այստեղ: