17:38 | 24.03.22 | Նորություններ | 2484
Կառավարության նիստում այսօր հաստատվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առեւտրային կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ասել է, որ ՏՏ ոլորտի կազմակերպություններին, որոշակի պայմաններ բավարարելու դեպքում, կվերադարձվի նոր ստեղծված աշխատատեղերի համար վճարված եկամտային հարկի 50%-ը:
«Մենք ցանկանում ենք այնպես անել, որ հայկական ՏՏ ընկերությունները մրցունակ լինեն շուկայում: Արտոնության տրամադրման համար առեւտրային կազմակերպություններն ու ԱՁ-ները պետք է 90%-ով գործունեություն իրականացնեն այնպիսի դասակարգիչներով, որոնք վերաբերելի են ՏՏ ոլորտին, մարտի 1-ի դրությամբ հետագա հաշվարկներում պետք է աշխատատեղերի քանակն ավելանա առնվազն 50-ով, նկատի ունենք թե աշխատանքային պայմանագրերը, թե քաղիրավական պայմանագրերը: Եվ այդ 50 նոր աշխատատեղի դեպքում վերջին 6 ամսվա ընթացքում չպետք է երկամտային հարկ վճարած լինեն:
Այսինքն՝ պետք է լինեն բոլորովին նոր ստեղծված աշխատատեղեր եւ չպետք է ունենան 100 հազար դրամը գերազանցող հարկային պարտավորություններ: Այս պայմանները բավարարելու դեպքում թե գործող, թե նոր ստեղծված ընկերությունները պետության կողմից կստանան նոր աշխատատեղերի վճարված եկամտային հարկի 50%-ը՝ որպես պետական աջակցություն»,- ասել է Ռուստամ Բադասյանը: