09:21 | 09.03.22 | Նորություններ | 1463

Ռոստելեկոմն աջակցում է «Սմարթ Արցախ» ծրագրին

«Ռոստելեկոմ»-ն աջակցում է «Սմարթ Արցախ» ծրագրին՝ հովանավորելով մասնագիտական դասընթացների իրականացումն Արցախից ժամանած մի շարք ուսանողների համար:

«Սմարթ Արցախ» ծրագրի մասնակիցները հավաքագրվել են Արցախի Կրթության նախարարության ներկայացրած տվյալների հիման վրա՝ թիրախավորելով բարձր առաջադիմություն ցուցաբերած աշակերտներին։ Ընտրված մասնակիցները այժմ հանդիսանում են ՀՀ տարբեր բուհերի ուսանողներ, ինչպես նաև ներգրավված են մի շարք կրթական դասընթացներում՝ լեզուների ուսուցում, ծրագրավորում։

«Ռոստելեկոմը Հայաստանում տարիներ շարունակ իրականացրել է կրթության զարգացանն ուղղված սոցիալական ծրագրեր: Մենք հավատում ենք, որ որակյալ կրթությունը կայուն զարգացման և խոստումնալից ապագայի գրավականն է: Աջակցելով «Սմարթ Արցախ» ծրագրին՝ Ռոստելեկոմը շարունակում է հավատարիմ մնալ որդեգրած քաղաքականությանը՝ այս անգամ ներդրում ունենալով Արցախից ժամանած ուսանողների կրթության հարցում»,- ասել է «Ռոստելեկոմ Հայաստան» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը: