12:58 | 02.03.22 | Նորություններ | 6900
Վիվա-ՄՏՍ-ն եւ «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնը» ավելի քան 10 տարվա համագործակցության արդյունքում բնակարանաշինության ծրագրի շահառու ընտանիքների թիվը հասցնել են մոտ 400-ի: Այդ նպատակով, Վիվա-ՄՏՍ-ը կատարել է գրեթե 1 միլիարդ դրամի ներդրում:
Գործընկեր կազմակերպությունների ղեկավարները հերթական շրջայցով եղել են Արագածոտնի մարզում: Ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածում, միայն այս մարզում աջակցություն է ստացել 69 ընտանիք: Զարինջա գյուղում բնակվող Մովսիսյանների ընտանիքը շահառուներից մեկն է, որի նորակառույց տանն էլ հյուրընկալվել են Վիվա-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարները:
«Սովորաբար, ծրագրերի արդյունքը գնահատվում է թվերով եւ չոր փաստերով: Դա հաշվետվության տեսանելի կողմն է: Կա նաեւ անչափելի արդյունք. երջանկությունը, որն զգում են տարիների դժվարությունների միջով անցած մարդիկ: Մեզ համար հավասարաչափ կարեւոր են երկուսն էլ: Գուցե նաեւ դա է պատճառը, որ համավարակի ու պատերազմական իրադարձությունների պայմաններում, անգամ, կարողացանք շարունակել ծրագիրը: Երբ կա նպատակ՝ գտնվում են նաեւ դրան հասնելու ճանապարհները: Այս ծրագիրը երկրին ու մեր հայրենակիցներին օգտակար լինելու ճանապարհներից մեկն է», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: