11:14 | 11.02.22 | Նորություններ | 8975

Պառավաքարում ավարտվել է տան շինարարությունը՝ Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ

Տավուշի մարզի սահմանապահ Պառավաքար գյուղում Ղարաբաղցյանների կիսանկուղային տան՝ 25 տարի առաջ նախաձեռնած շինարարությունն ավարտել է 2 ամիս առաջ՝ Վիվա-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի աջակցությամբ:

Բնակարանաշինության ծրագիր իրականացնող գործընկերները հավատարիմ եմ մնացել սահմանին ապրող գյուղացու կողքին կանգնելու՝ իրենց արժեհամակարգին: Պառավաքարում առաջին ծրագիրն իրականացվել է 2016 թվականին: Մինչեւ օրս, միայն Պառավաքարում լուծվել է 10 տան խնդիր:

«Սահմանին ապրողները հայրենասիրության իրական օրինակ են ցույց տալին: Ո՛չ դժվար կյանքը, ո՛չ իրական վտանգը չեն կոտրում հայի այդ տեսակը եւ չեն կարողանում կտրել արմատներից: Ձեր ամուր կամքն ուժ է փոխանցում բոլորիս՝ պարտավորեցնելով գնահատել ունեցածը, աշխատանքով նվիրվել երկրի զարգացմանն ու լինել միասնական: Ձեր կողքին լինելու՝ մեր պատրաստակամությունը եւս հաստատակամ է: Երբ բոլորս շատ համախմբված լինենք՝ խնդիրներն ավելի արագ կհաղթահարվեն»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Վիվա-ՄՏՍ-ի հետ համագործակցության ընթացքում սահմանապահ եւ սահմանամերձ գյուղերը եղել եւ մնում են մեր ուշադրության կենտրոնում: Շատ կարեւոր է ամուր թիկունք ունենալու զգացումը, եւ մենք փորձում ենք այդ զգացողությունն ապահովել սահմանապահ ընտանիքների համար: Միայն Պառավաքար գյուղում տան շինարարությունն ավարտելու համար աջակցություն է ստացել տասը ընտանիք»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: