10:43 | 16.12.21 | Նորություններ | 4117

    Krisp-ը հայտնել է նոր հեղափոխական տեխնոլոգիայի գործարկման մասին

    Krisp-ի համահիմնադիր եւ նախագահ Արտավազդ Մինասյանը հայտնել է, որ ընտրությունը «մեկնարկել նոր հեղափոխական տեխնոլոգիա՝ մարդկանց ձայների հեռացում»։

    «Մեկ անգամ ձայնի կատեգորիան որոշելու համար արտաբերում եք մի քանի նախադասություն, որից հետո  Krisp-ը կարողանում է տարբերակել ձեր ձայնը այլ մրցակցող ձայներից։



    Տանից աշխատող ծնողները այսուհետ կկարողանան մասնակցել վիդեո զանգերին նույնիսկ երեխաների զուգահեռ խոսելու պարագայում։

    Այս տեխնոլոգիան ամբողջովին մշակվել է մեր հայ գիտնականների կողմից հինգ տարիների արդյունքում կուտակած հսկայական գիտելիքի, տաղանդի եւ մեծ ներդրումների շնորհիվ», - ասել է Արտավազդ Մինասյանը: