14:28 | 02.12.21 | Նորություններ | 1326

Հայկական 20 ստարտափ ԱՄԷ-ում կմասնակցի SSSholidays միջոցառմանը

Հայկական շուրջ 20 ստարտափ թիմ եւ 400-ից ավել ձեռներեցներ, անհատներ եւ տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ կմասնակցեն Արաբական Միացյալ Էմիրություններում դեկտեմբերի 6-ից 12-ը կայանալիք SSSholidays միջոցառմանը:

Ստարտափները հնարավորություն կունենան ներկայացնել իրենց գաղափարները, մասնակցել մենտորշիփի հիման վրա կառուցված կրթական ծրագրին, որից հետո կմրցեն Startup Battle-ում։

Հաղթող թիմը կստանա SSSholidays-ի գլխավոր հովանավոր Team Telecom Armenia-ի գլխավոր մրցանակը:

Միջոցառմանը մասնակցում են ստարտափներ կրիպտոարժույթի, առողջապահական եւ ծառայությունների մատուցման, ինչպես նաեւ տվյալների ավտոմատացման, ֆինանսական տեխնոլոգիաների, կրթության, արվեստի, 3D մոդելավորման եւ այլ ոլորտներից։

SSSholidays միջոցառման մանրամասներին եւ մասնակցության ձեւաչափերին կարող եք ծանոթանալ այստեղ: