13:08 | 19.11.21 | Նորություններ | 1281
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «էլեկտրոնային առեւտրի հնարավորությունների ընդլայնումը փոքր եւ միջին բիզնեսին աջակցելու որակական նոր մեխանիզմ է, որը կարող է եւ պետք է նպաստի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունների միջեւ փոխադարձ առեւտրաշրջանառության ավելացմանը»։
«Միեւնույն ժամանակ, անդրսահմանային էլեկտրոնային առեւտրի ծավալի աճը մեր առջեւ նոր խնդիրներ է դնում եւ արդյունավետ լուծումներ է պահանջում ապրանքների անվտանգության, սպառողների իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ հարկային եւ մաքսային եկամուտների ամբողջականության ապահովման համար։
Թվային փոխակերպման համատեքստում պետք է դիտարկել նաեւ ԵԱՏՄ-ում բեռնափոխադրումներին հետեւելու համար նավիգացիոն կնիքների կիրառման մասին Համաձայնագրի նախագծի համաձայնեցման բարդ եւ երկարատեւ գործընթացն ավարտին հասցնելը։ Այս կապակցությամբ կցանկանայի նշել ԵԱՏՄ անդամ պետությունների ոլորտային գերատեսչությունների աշխատանքը ազգային մակարդակով թեստավորման եւ համաձայնեցման գործընթացում», - ասել է Փաշինյանը՝ ելույթ ունենալով Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում։