12:27 | 03.11.21 | Նորություններ | 25848

15 տարի առաջ «Վիմպելկոմը» գնեց «ԱրմենՏելը»

15 տարի առաջ այս օրը, 2006թ. նոյեմբերի 3-ին «Բիլայն» ապրանքանիշի ներքո հանդես եկող ռուսական «Վիմպելկոմ» բջջային օպերատորը հայտնեց, որ համաձայնության է եկել հունական OTE-ի հետ 341,9 միլիոն եվրոյով «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 90% գնելու, ինչպես նաեւ ընկերության 40 միլիոն եվրոյի հասնող պարտքերն ու պարտավորությունները ստանձնելու մասին:

Մեկնաբանելով գործարքը, «Վիմպելկոմ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսանդր Իզոսիմովն ասել էր, որ «տնօրինելով Հայաստանի բջջային կապի շուկայի մոտ 40%-ը, «ԱրմենՏել» ընկերությունը բավականին ուժեղ դիրքեր ունի, եւ մենք մտադիր ենք էլ ավելի ամրապնդել դրանք»:

«Վիմպելկոմը» Հայաստանում աշխատեց 14 տարի՝ 2020 թվականին հոկտեմբերին բիզնեսը վաճառելով հայաստանյան «ԹԻՄ» ընկերությանը: