09:11 | 23.10.21 | Նորություններ | 2557
PMI Science R&D կենտրոնը, Krisp-ն ու Armenian Code Academy-ն մեկնարկում են Data Engineering (տվյալների ճարտարագիտություն) վերապրոֆիլավորման անվճար դասընթաց:
Հատուկ մշակված ծրագրով դասընթացը մասնակիցներին խոստանում է զինել տեսական եւ գործնական գիտելիքներով, իսկ ծրագիրը հաջողությամբ ավարտողներից մի քանիսը կկարողանան աշխատանքի անցնել PMI Science կենտրոնում եւ Krisp-ում։
Դասընթացի համար մասնակիցները չեն վճարելու, բոլորը ծախսերը հոգում են PMI-ը եւ Krisp-ը։ 2,5 ամիս տեւողությամբ դասընթացն ավելի քան 200 մասնակցության դիմում է ստացել: Դիմորդները պետք է տիրապետեն ծրագրավորման որեւէ լեզվի (SQL), ծրագրավորման հիմունքների եւ անգլերենի միջին մակարդակի իմացություն, ծրագրային ապահովման ճարտարագիտության (Software engineering), տվյալների բազայի (DBA) կամ համակարգերի ադմինիստրացիայի (system administration) աշխատանքային փորձ։
Ընդունելությունը երկու փուլով է լինելու՝ քննություն (մաթեմատիկա, տրամաբանություն, ծրագրավորման առաջադրանքներ) եւ հարցազրույց։
PMIScience-ի Տվյալագիտության բաժնի ղեկավար Նարեկ Մելքոնյանն ասել է, որ Data Engineering-ն այսօր ամբողջ աշխարհում պահանջված մասնագիտություն է։
«Տվյալների քանակը շատացել է, եւ որպեսզի վերլուծաբանները կարողանան աշխատել դրանց հետ, հարկավոր են մասնագետներ, որոնք կպատրաստեն տվյալները։ Այդ ամենը տվյալների ճարտարագետներն անում են տարբեր գործիքների միջոցով»,- ասել է Նարեկ Մելքոնյանը՝ շեշտելով, որ այս մասնագետների պահանջարկն ամբողջ աշխարհում մեծանում է, եւ անկախ գտնվելու վայրից՝ միշտ հնարավոր է լավ վարձատրվող աշխատանքով զբաղվել։
Մանրամասները կարդացեք այստեղ: