15:24 | 16.08.21 | Նորություններ | 1634

BANA Bootcamp-ը կմիավորի նոր ստարտափերին եւ փորձառու մասնագետներին

Օգոստոսի 28-30-ը տեղի կունենա եռօրյա BANA Bootcamp, որը կմիավորի նոր ձեւավորվող ստարտափերին եւ փորձառու մասնագետներին՝ բիզնես, թեք, դիզայն եւ այլ ոլորտներից։

Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանցից (BANA-Business Angel Network of Armenia) հայտնել են, որ BANA Bootcamp-ի ավարտին կազմավորված թիմերը պատրաստ կլինեն մուտք գործել ինկուբացիոն փուլ։

Bootcamp-ի շրջանակներում կլինեն բիզնես սեմինարներ, թրեյնինգներ, թիմբիլդինգ միջոցառումներ, գործնական առաջադրանքներ եւ անհատական հանդիպումներ մենթորների հետ։

«Թիմերի հետ կաշխատեն հրավիրված հատուկ մասնագետները, ովքեր կգնահատեն նրանց, կընտրեն առավել հեռանկարային թիմերին կամ կձեւավորեն նորերը։ BANA Bootcamp-ի նպատակն է կազմել թիմեր եւ նախապատրաստել նրանց մուտք գործել BANA Startup Incubator ինկուբացիոն ծրագիր»,- հայտնել են BANA-ից:

Ծրագրին մասնակցելու համար ստարտափերի դիմումների վերջնաժամկետը օգոստոսի 20-նն է։ Թիմերը կարող են գրանցվել հետեւյալ հղումով։

Մասնագետները կարող են դիմել մինչեւ օգոստոսի 25-ը, այս հղումով։